Խճանկար

Գանձայի եկեղեցին, օղու գործարանը և Վահան Տերյանը․ «Խճանկար»

Հայկական բանաստեղծականությունը, գերմանական արհեստավարժությունն ու համաշխարհային ալկոհոլասիրությունը. թվում է, թե այս երեք անհամատեղելիներն էր իրար հետ համատեղել Գանձայի օղու գործարանը։ Այստեղ հացահատիկից բացի նաեւ չամիչից էին օղի թորում։

Գործարանը կառուցել էր Թորոսը՝ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի հորեղբայրը։ Նա էլ իր եղբորորդու նման բանաստեղծական մարդ էր՝ իմաստուն, հայրենասեր։Գործարանը հիմնեց գերմանացի մասնագետների աջակցությամբ։

Գանձայի հոգեւոր կառուցն էլ է կապված Վահան Տերյանի հետ։ Գյուղի եկեղեցին 1859 թվականին կառուցվեց Տերյանի պապի` տեր Գրիգորի օժանդակությամբ եւ հոգատարությամբ։ Փառավոր սրբատաշ քարով եւ մինչև այսօր տարածաշրջանում նմանը չունեցող կառույցը հայ, հույն և ասորի քարտաշ վարպետների ու փայտագործների ձեռքի աշխատանքն է։

Ցուցադրել ավելի
Back to top button