ԿարևորՔաղաքական

Արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկն ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել. Մակունց

Մեր կողմից արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը դրական արձագանք չի ստացել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջի բացակայությանը: 

«Հանրային պահանջի ձևավորման առաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելն է: Քանի որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մի մասն այդ պահանջը չի ձևավորել, նշանակում է՝ արտահերթ ընտրությունների պահանջ չկա»,- նշել է նա՝ հավելելով, որ իրենց շփումները քաղաքացիների հետ նույնպես նման պահանջի վերաբերյալ ազդակ չեն հաղորդել: 

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։

Back to top button