Ծովահայեր

Ի՞նչ է թաքցնում Վանա լիճը և ի՞նչ են կեղծում թուրքերը. «Ծովահայեր»

Վանա լճի մակարդակը դարերի ընթացքում ատիճանաբար բարձրացել է` ջրասույզ անելով ու միաժամանակ այդպես պահպանելով հայոց պատմական հուշարձանների մի կարևոր մասը:

Թե հայ, թե թուրք սուզորդները Վանի հատակին զանազան պատերի ու շարվածքների են հանդիպել, սակայն դժվար է թվագրել դրանք առանց մասնագիտական հետազոտության:

Վանա լճի հյուսիսային մասում՝ Հայոց բնօրրանի սիրտը համարվող Արծկեում, ջրասույզ է պատմական հուշարջձանների մի կարևոր հատված, Արծկեի ծովային բերդը:

Ուղիղ 1000 տարի անց Մեծ Հայքի սրտում՝ Արծկեում, Հայոց բերդը դարձյալ  ընդունեց հայերին, բայց՝ Վանա լճի հատակում: Հայկական հին ու կորուսյալ բնակավայրերի հետքերով հայ սուզորդները 2019 թ.-ին սուզարշավ էին կազմակերպել Վանա լճում:

Մեր խումբը թուրք զբոսավարի ուղեկցությամբ լճի հյուսիսային հատվածում էր՝  Արծկեում, կամ ներկայիս անվամբ՝ Ադիլջևազում, որտեղ 2017 թ.-ին թուրք սուզորդները ջրի տակ, իրենց բնութագրմամբ, ուրարտական կառույցի պատեր էին հայտնաբերել:

Նախքան  սուզվելը՝ թուրք ուղեկցորդը՝ Սերկան, պատմում է, թե կարող ենք տեսնել և՛ ուրարտական ժամանակներից պահպանված ամրոցի պատեր, և՛ սելջուկյան մշակույթի հետքեր:

Մեր թուրք ուղեկցորդը սակայն չեր լսել, որ այստեղ հայեր են ապրել և իմացավ միայն հայ զբոսավարից, արևելագետ Անժելա Սարգսյանից:

Թե ինչի՞ շուրջ էին վիճում հայ զբոսավարն ու թուրք սուզորդը՝ ծանոթացեք տեսանյութում։

Ցուցադրել ավելի
Back to top button