ԿարևորՀասարակություն

Մեծ LED էկրան՝ Սիսիանի կենտրոնական հրապարակում

Սիսիանի կենտրոնական հրապարակում տեղադրվել է մեծ LED էկրան, այն ձեռք է բերվել համայնքապետարանի կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Էկրանի միջոցով հնարավոր կլինի ինչպես համայնքի բնակիչներին, այնպես էլ համայնք այցելած զբոսաշրջիկներին ծանոթացնել համայնքում իրակականացված ծրագրերին, ընթացիկ աշխատանքներին, ուղիղ միացմամբ հեռարձակել ավագանու նիստերը, անցորդներին տեղեկացնել սպասվող միջոցառումների, հանրային քննարկումների մասին՝ ՏԻՄ գործունեությունը դարձնելով առավել թափանցիկ:

Էկրանի շնորհիվ հնարավոր կլինի նաև ամռան ամիսներին երիտասարդների և համայնք այցելած զբոսաշրջիկների համար կազմակերպել բացօթյա համերգային երեկոներ և ֆիլմերի դիտումներ:

Back to top button