Ստարտափ Հայաստան

Ինչպես անել, որ բիզնեսի վերածված հոբբին կրկին հոբբի չդառնա. «Ստարտափ Հայաստան»

Մագիստրատուրայի երկրորդ կուրսում, երբ դասերը համեմատաբար թեթև էին, Լուսինե Կզլյանը որոշեց ընդունվել մասնագիտական ուսումնարան՝ վաղեմի երազանքն իրականացնելու նպատակով, այն է` կարել սովորել։

Լուսինեն առաջարկում է իր ձեռքով պատրաստած մազակալներ, բերետներ, գրչատուփեր ու էկո պայուսակներ։ Նրա բիզնեսում աշխատում են գրեթե բոլոր բարեկամներն ու ընկերները։

Մայրն է հաճախ առաքումներն իրականացնում, խնդրում է նաև ընկերներին, նկարելու, կարելու և մնացած աշխատանքների ժամանակ էլ են հարազատները օգնության հասնում։

Երևանի կարի պարագաների խանութներում Լուսինեին ճանաչում են արդեն, գիտեն, որ եթե եկել է նոր հումք գնելու, ուրեմն հաստատ մի նոր լավ բան է պատրաստելու, իսկ եթե շաբաթվա մեջ երկու անգամ է գնում, ուրեմն պատվերները շատ են։ Լուսինեի հետագա պլանները Հայաստանի հետ են կապված։

Որքան էլ շրջի ամբողջ աշխարհով, մեկ է, վստահ է, Հայաստանը բիզնես ունեցող երիտասարդի համար ամենալավ երկրներից մեկն է՝ բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ։

Ցուցադրել ավելի
Back to top button