ԿարևորՀասարակություն

Արտադրված է Արցախում. «Կատարո» գինու մի քանի հազար շիշ կդրվի աճուրդի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և բարերար Գաբրիել Չեմբերջյանի հետ համատեղ նկար։

Սերգեյ Սմբատյանն իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է. «Մեր նվագախմբի 15-ամյակին նվիրված բարեգործական ընթրիքին հյուրընկալել էինք պատերազմի ընթացքում թշնամու կողմից օկուպացված Հադրութի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանի սեփականատեր Գրիգորի Ավետիսյանին, որի կողմից նվեր ստացված մեկ շիշ գինին դրվեց աճուրդի։ Այն գնեց մեր նվագախմբի լավ բարեկամ Գաբրիել Չեմբերջյանը և միանգամից նվիրեց մաեստրո Տիգրան Մանսուրյանին՝ որպես նվեր նրա ծննդյան առթիվ:

Ուրախ եմ, որ հայտարարվեց նաև, որ մի քանի հազար շիշ դրվելու է աճուրդի, և ողջ հասույթն ուղղվելու է նոր գործարանի կառուցմանը:

Մենք անպարտելի ենք, երբ միասին ենք»։

Back to top button