ԿարևորՀասարակություն

Եկամուտների նվազման խնդիր կա, իսկ մարդիկ առաջին հերթին տնտեսում են զվարճանքի հաշվին. փորձագետ

Հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հույսն առաջիկա գարնանն ակնկալվող  ակտիվացումն է։  Հանրային սննդի ոլորտի փորձագետ  Աշոտ Բարսեղյանն ասում  է, որ 2020 թվականին հանրային սննդի ոլորտն ապահովել է 2019 թվականի շրջանառության ընդամենը 30 տոկոսը։ Նրա խոսքով ՝ սա շատ ծանր ցուցանիշ է  և անհնար է այս ցուցանիշով  պահել  բիզնեսը։

«Բազմաթիվ բիզնեսներ արդեն իսկ փակվել  են, շատերը փակման եզրին են և պարզապես գոյատևում են։ Առաջիկա գարնանը  ոլորտի ակտիվացումը չափազանց կարևոր է ոլորտի վերականգնման համար»,-ասել  է փորձագետը։ Ըստ նրա առանց պետության վճռական քայլերի և օժանդակության հանրային սննդի ոլորտը պարզապես դատապարտված է։ 

Back to top button