ԿարևորՀասարակություն

Ural Airlines-ը սկսում է Կրասնոյարսկ-Երևան ուղիղ չվերթեր իրականացնել

«Ուրալ» ավիաընկերությունը փետրվարի 13-ից սկսում է ուղիղ չվերթեր իրականացնել Կրասնոյարսկից դեպի Երևան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ուրբաթ օրը հայտնել են Կրասնոյարսկի օդանավակայանի մամուլի ծառայությունից:

«2021 թվականի փետրվարի 13-ից «Ուրալ» ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Կրասնոյարսկից դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան», — ասված է հաղորդագրության մեջ:

Թռիչքները կիրականացվեն շաբաթ օրերին: Ուղեբեռով տոմսի գինը սկսվում է 12,579 ռուբլուց:

Ինչպես երևում է Կրասնոյարսկի օդանավակայանի ժամանակացույցից, դեպի Երևան ուղիղ չվերթ իրականացնում է միայն Ural Airlines- ը։

Back to top button