Էկոսֆերա

Արցախի տարածքների օկուպացիայից հետո վտանգված է Սևանա լիճը․ «Էկոսֆերա»

Արփա և Որոտան գետերի գետաբերաններն այժմ գտնվում են թշնամու վերահսկողության տակ, ինչը ռիսկեր է պարունակում Սևանա լճի և գետերի ջրերից օգտվող բնակիչների համար։

ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ունենք ռազմավարական նշանակություն ունեցող գետաբերաններ, որոնք դեռևս հայտնի չէ, թե ում տարածքում են՝ մե՞ր, թե՞ թշնամու։

«Ոչ մի ստույգ ինֆորմացիա չունենք, ինչ սահմաններ են գծվում GPS-ով։ Եթե անցել է թշնամու վերահսկողության տակ, բնականաբար վտանգավոր են։ Մենք շատ լավ ճանաչում ենք թշնամուն և գիտենք ում հետ գործ ունենք։ Եթե մենք կորցնենք Արփան ու Որոտանը, բնականաբար Սևանա լճի վրա վատ ազդեցություն կունենա։ Բացի այդ, շատ մեծ քանակությամբ վնաս կարող են տալ բնակչությանը, եթե որոշակի թունավորում անեն գետաբերաններում, մինչդեռ Արփան ու Որոտանն ամենաբնակեցված գետավազաններից են»,- մտահոգված ասում է Համբարյանը։

Գիտնականի խոսքով՝ այժմ գծվող սահմաններից է կախված, օրինակ, թե որքանո՞վ է վտանգված Սևանա լճի գոյությունը։

Լիճը սնող երկու գետաբերանները գտնվում են Քարվաճառի շրջանում։ Անցնելով թշնամուն`դա մեծ ռիսկեր է պարունակում հատկապես լճի հետագա գոյության համար։

Ջրային ռեսուրսների փորձագետ Մարինե Ոսկանյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ կորցրել ենք ջրային ռեսուրսներով ամենահարուստ շրջաններից մեկը՝ Քարվաճառը։

«Կռվախնձոր դարձաց Շահումյանի շրջանում ձևավորվում են ՀՀ-ի համար ռազմավարական կարևոր նշանակության և ջրային անվտանգությունն ապահովող Արփա և Որոտան գետերը։ Այս երկու գետերը կենսական նշանակություն ունեն Սևանա լճի ջրավազանի պահպանման համար։

Ի՞նչ վերաբերում է Սևանի թունավորմանն, ապա, այո, կա հավանականություն՝ կախված, թե ի՞նչ քիմիական նյութ է լցվում և ի՞նչ քանակով»։

Մասնագետը նաև հիշեցրեց, որ նախկինում ևս գրանցվել են թունավորման դեպքեր․ «Ե՛վ Աբուլֆազ Էլչիբեյի և Հեյդար Ալիևի կառավարման ժամանակ Ադրբեջանի կողմից գրանցվել են այս ջրային պաշարների թունավորման դեպքեր։ Ինչո՞ւ պետք է Իլհամ Ալիևը բացառություն անի, որն այդքան շատ է ձգտում նմանվել իր հորը»,- ասում է ջրային ռեսուրսների փորձագետը։

Back to top button