ԿարևորՀասարակություն

Վճարման նոր կարգ՝ նոր երթուղիներում

Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը: Այս մասին ֆեյսբսուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ըստ նրա՝ 26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ։

«Երթուղին որոշակիորեն կթեթևացնի բնակիչների հոգսը: Առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, նոր երթուղիների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Մի քանի նկատառում ունեմ ուղևորներին. պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Սիրելի երևանցիներ, տրանսպորտի ռեֆորմը իր բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար»:

Back to top button