ԿարևորՀասարակություն

Վարչապետի՝ Արարատի մարզ այցի ընթացքում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվել

ՀՀ Արարատի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ որոշ լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը՝ իրականությանը չի համապատասխանում:

«Այցելության ժամանակ քննարկվել է բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց»,- հայտնում են Արարատի մարզպետարանից: 

Back to top button