Համասփյուռք

Սփյուռքի ամենաերիտասարդ թեմը․ «Համասփյուռք»

Հայ ամենաերիտասարդ գաղթօջախը 5 տարեկան է։ Հինգ տարի առաջ հայկական Սփյուռքի արևելյան սահմաններում ձևավորվեց այն։ Ծոցի երկրների հայկական համայնքների թվում ուրույն տեղ ունի Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի հայկական համայնքը, որի հիմքում մի քանի հարյուրից մինչև 10 հազարի հասնող հայկական համայնքի առաջացման փաստն է։

Նոր թեմն ունի գործող երկու եկեղեցի, երեք թեմական մեկօրյա դպրոց, ազգային մշակույթը ներկայացնող ամենամյա ձեռնարկներ։ Այս ամենի կողքին տարբեր մարտահրավերներ են գլուխ բարձրացնում։ Դրանցից մեկը Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներին դեպի թեմ բերելու հարցն է։

Կենտրոնացած լինելով Առաջնորդարանի շուրջ՝ համայնքը շարունակում է գործել և դիմակայել նոր մարտահրավերների։ Ինչպե՞ս է այն կազմակերպված։ Ի՞նչ դերակատարում ունի հայոց թեմի առաջնորդարանը։ Որո՞նք են ծառացած խնդիրները։

«Սփյուռքի ամենաերիտասարդ թեմը Էմիրաթների և Քաթարի հայկական համայնքները կազմակերպող իրական ուժ» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Աբու Դաբիից Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ Եպիսկոպոս Սարգիսյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button