Ուլուկբեկ Մարիպովի հետ քննարկեցինք երկու երկրների միջև համագործակցության զարգացումը. ՀՀ վարչապետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանում, գրառում է կատարել Թվիթերի իր էջում.
«Եվրասիական միջկառավարական խորհրդի և Թվային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ: Քննարկեցինք Հայաստանի և Ղրղզստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը փետրվարի 4-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան՝ Ալմաթի: Այսօր, փետրվարի 5-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին եւ «Almaty Digital Forum 2021» համաժողովին:
На полях Евразийского межправсовета и Цифрового форума встретился с Премьер-министром Кыргызской Республики, Улукбеком Мариповым. Вместе обсудили развитие сотрудничества между Арменией и Киргизстаном в двустороннем и многостороннем формате. pic.twitter.com/7uRskF5NQT
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) February 5, 2021