ԿարևորՍպորտ

Ուզում էի Արցախում պատերազմից հետո իմ ելույթով քաջալերել Հայաստանին. Ադելիա Պետրոսյան

Կրասնոյարսկում անցկացված Ռուսաստանի գեղասահքի առաջնության արծաթե մեդալակիր Ադելիա Պետրոսյանը մեկնաբանել է ազատ ծրագրում իր ելույթը, որը ներկայացրել է հայկական երաժշտության ուղեկցությամբ:

Ինչպես sport-express.ru-ն է հաղորդում, նա ասել է. «Իմ ազատ ծրագրի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը, ես հայրիկիս կողմից նույնպես հայ եմ: Վերջերս Հայաստանը պատերազմում պարտվեց Ադրբեջանին և հանձնեց Արցախը: Այն անցավ Ադրբեջանին: Ինձ համար կարևոր է իմ սահքով քաջալերել իմ ազգին, որի արյունը հոսում է երակներումս, և որ Արցախը վերադարձնեն Հայաստանին: Ցավոք, ես ինքս Արցախում չեմ եղել, բայց ցանկանում եմ հաղթել սառույցի վրա ՝ ի պատիվ իմ երկրի: Բացի այդ, բոլորովին վերջերս հայ տատիկս մահացավ, երբ ես աշխատում էի այս ծրագրի վրա: Եվ սա նույնպես կարևոր է ինձ համար»:

Back to top button