ԿարևորՀասարակություն

Կոտայքում մարզային զորակոչն ընթանում է առանց խոչընդոտների

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2020 թվականի ամառային զորակոչի արդյունքների ամփոփման և 2020 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: Նա նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:

Նիստին ներկա են եղել ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Էդիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:

Զեկուցելով օրակարգային հարցերը՝ Ա. Բաղրամյանը հավաստիացրել է, որ զորակոչն ընթանում է առանց խոչընդոտների, և անգամ հետպատերազմական շրջանը բացասաբար չի ազդել նախազորակոչիկների տրամադրվածության վրա:

Քննարկելով օրակարգի հարցերը և ընդգծելով այն հանգամանքը, որ այս զորակոչը հետպատերազմական շրջանից հետո առաջինն է և իր բարդություններով ոչ սովորական ու խոցելի, մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հորդորել է զորակոչային շրջանի կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացնել առավելագույն համբերատարությամբ, զգոնությամբ և զգուշավորությամբ՝ հաշվի առնելով նաև մեր քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակը:

Մեսրոպ Մեսրոպյանը հորդորել է նաև ուսումնասիրել նախորդ տարիներին արձանագրված բացերը՝ դրանք հետայսու բացառելու նպատակով:

Back to top button