ԿարևորՀասարակություն

Ըստ ՄԱԿ ԶՀԿ վերջին տվյալների՝ միջազգային ժամանումները նվազել են 74%-ով

2019 թվականի համեմատ՝ 2020 թվականին միջազգային ժամանումները նվազել են 1 մլրդ․-ով:

ՄԱԿ ԶՀԿ փորձագետների խորհրդի վերջին հետզոտությունը ոչ միանշանակ կանխատեսումներ է անում 2021թ․ համար։

Հարցման մասնակիցների 50%-ն ակնկալում է, որ զբոսաշրջության վերականգնումը տեղի կունենա 2022թ․-ից ոչ շուտ։ Մյուս 50%-ը դեռևս հույս ունի 2021թ․ հնարավոր վերականգնման։

Զբոսաշրջության վերականգնման հետ զուգահեռ ՄԱԿ ԶՀԿ փորձագետները կանխատեսում են բացօթյա, բնության գրկում զբոսաշրջային ժամանցի պահանջարկի աճ և ներքին զբոսաշրջության զարգացում։

Փորձագետների մեծ մասը չի ակնկալում վերադարձ նախահամաճարակային իրավիճակին 2023 թվականից շուտ: Միջազգային զբոսաշրջության 2019 թվականի մակարդակին վերադարձը կարող է տևել 2,5-4 տարի:

Ակնկալվում է, որ COVID-19 պատվաստանյութի աստիճանական տարածումը կօգնի վերականգնել վստահությունը, նպաստել ճանապարհորդության սահմանափակումների թուլացմանը և հաջորդ տարվա ընթացքում դանդաղորեն կարգավորել զբոսաշրջությունը:

Back to top button