ԿարևորՍպորտ

Դեպի Եվրոպայի առաջնություն․ Գոռ Մինասյանը՝ Հայաստանի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջում կայացել է 2021թ Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մրցումներն ավարտվել է գերծանրքաշայինների մրցավեճով, որին մասնակցել է նաև 109 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Նա ցույց է տվել 3-րդ արդյունքը: Այս քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել ծանրորդ Գոռ Մինասյանը:

Նրա համաքաղաքացիներից ուժեղագույնի պատվին են արժանացել նաև Գառնիկ Չոլակյանը (55 կգ քաշային կարգ), Նշան Անտոնյանը (73 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ): Հայաստանի չեմպիոն են հռչակվել նաև Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) և Արսեն Մարտիրոսյանը (102 կգ):

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջիկայում ուսումնամարզական հավաքներ է անցկացնելու Ծաղկաձորում և Օլիմպավանում։ Մեր թիմը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը, որը մեկնարկելու է ապրիլի 4–ին, Մոսկվայում։

Back to top button