Մտքի ուժը

Աշխարհը պատրաստվում է վեցերորդ սերնդի պատերազմին․ «Մտքի ուժը»

Վեցերորդ սերնդի պատերազմները նանոտեխնոլոգիաների դարաշրջանն է ազդարարելու։

ԱԹՍ-ների պատերազմին մենք պատրաստ չէինք, իսկ ինչ անել, որ պատրաստ լինենք ապագայի պատերազմներին, այն պատերազմներին, որտեղ անօդաչուներին փոխարինելու են գալիս նորագույն զենքերը՝ նանփոշիներն ու նանոմիջատները։

Փորձեք մեկ միլիմետր երկարությունը թեկուզ մտքում բաժանել մեկ միլիոն մասի ու պատկերացրեք, թե ինչ կստացվի արդյունքում։

Գիտնականներն այդպես անում են, ոչ միայն մտածում են, այլ նաև սարքեր ստեղծում՝ նանոֆիզիկայի ու նանոտեխնոլոգիաների միջոցով։ Հենց գիտական այս ուղղությունն էլ առաջարկում է վեցերորդ սերնդի զինատեսակներ, միայն թե դրանք էականորեն տարբերվելու են միջուկային զենքերից ու ԱԹՍ-ներից։

Սրա մասին Միացյալ Նահագներում դեռ 25 տարի առաջ էին խոսում։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմատ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդանյանը հիշում է․

«1995 թ․ ԱՄՆ միացյալ ռազմական շտաբի պետերը դիմում են ԱՄն ՊՆ Փերիին՝ ասելով, որ ժամանակակից նանոտեխնոլոգիաները կարող են ավելի մեծ դեր խաղալ ռազմական արդյունաբերության մեջ, քան նույնիսկ միջուկային զենքը։ Հենց այդ ժամանակ էլ գործընթացը սկսվեց։

Նանոմիջատները կարող են հայտնվել ցանկացած տեղում ու խափանել սարքերի աշխատանքը։ Ահա այդ երկարություններում տեղի ուենցող երևույթների կառավարման միջոցով են հնարավոր դարձել և հնարավոր են դառնալու նորագույն ամենախելացի սարքերը՝ բոլոր ոլորտներում»։

Նանոֆիզիկայի արդյունքը մեզ հետ է ամեն վայրկյան։ Չե՞ք հավատում, վերցրեք ձեր ամենասովորական ու ամենագործածական իրը, որը դարձել է բոլորիս առօրյաի անբաժանելի մասը՝ սմարթֆոնը, նայեք ու փորձեք հասկանալ, թե ինչպես է աշխատում բազմաթիվ ու բազմապիսի հնարավորություններով այդ փոքրիկ սարքը։

Պրոֆեսոր Վարդանյանն ասում է․«Պատկերացնո՞ւմ եք մեկ քառակուսի մետրի վրա միլիարդավոր սարքեր են տեղակայված։ Դրանք շատ ավելի հուսալի են աշխատում, էներգախնայող են, արագագործ են։

Եթե մենք փորձենք պատկերացնել հեռախոսի հնարավորությունները 25 տարի առաջվա միջոցների օգնությամբ, ապա մենք երևի թե ամբողջ Հայաստանը պետք է վերածեինք սարքերի, տեխնիկաների, որպեսզի սրա հնարավորությունների մեկ տասներորդ մասը կարողանայինք իրականացնել։

Իսկ այսօր այս հրաշքը մեր ափի մեջ է։ Սա մեր վաստակը չէ, սա գիտության վաստակն է։ Արագագործ, հարմարավետ, էներգախնայող քվանտային համակարգիչներն են գալիս փոխարինելու ժամանակակից գերհզոր կոմպյուտորներին։

Քվանտային համակարգիչները կարող են մեզ կանգնեցնել նոր մարտահրավերների առջև։ Այդպիսի համակարգչի համար ցանկացած գաղտնագրություն բացելը մի քանի վայրկյան կտևի։

Դա հսկայական վտանգ ունի, մարդկությունը մնալու է «մերկ»։ Գիտության առաջ մարդկությունը դառնալու է անպաշտպան։

Ինչպիսի՞ ն կլինի ապագայի հագուստը մենք գուցե չգիտենք՝ գիտնականները՝ գիտեն, մտածում են այդ ուղղությամբ։

Հարավային Կորեայում դեռ երկու տարի առաջ էին նախագծել այն։ «Այսօր խոսում են այնպիսի հագուստների մասին,որոնք կարող են անընդհատ ռեժիմում օբյեկտիվ նկարագրել մարդու օրգանիզմի վիճակը։ Դու գիտես, թե օրգանիզմումդ ինչ է տեղի ունենում։

Սա օրգանիզմը հսկող հագուստ է, կարող է հստակ կարգավորել օրգանիզմի ջերմաստիճանային ռեժիմը։ Երկու տարի առաջ Հռոմում մասնակցում էի մի գիտաժողովի, որտեղ Հարավային Կորեայի գինտականները զեկուցում էին այդպիսի հագուստների մասին»,– հիշում է պրոֆեսորը։

Ցուցադրել ավելի
Back to top button