ԿարևորՀասարակություն
Այց դպրոց, հանդիպում ծնողների հետ


Փետրվարի 4-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Սյունիքի միջնակարգ դպրոց (Կապան համայնք)։ Մարզպետի այցը համընկել է դպրոցի ընդհանուր ծնողական ժողովին, ու օգտվելով առիթից՝ նա զրուցել է նաեւ հավաքված ծնողների հետ, հետաքրքրվել գյուղի բնակիչների հոգսերով ու խնդիրներով։
Ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղել են մարզի ղեկավարին ու բարձրաձայնեցին խնդիրների մասին։ Մելիքսեթ Պողոսյանը հետաքրքրվել է հատկապես Արցախից տեղափոխված աշակերտների ուսման պայմաններով, նրանց ընտանիքների տեղավորմամբ ու մտահոգություններով։
Մարզպետը նաեւ շրջել է դպրոցում՝ ծանոթանալով կրթօջախի շենքային պայմաններին, հագեցվածությանը, ուսումնական ու այլ խնդիրներին։