Հայագիտակ

Հեքիաթային սննդի և քաղցած կյանքի մասին․ «Հայագիտակ»

Բանահյուսությունը ունեւոր դասը չի ստեղծում, այն ստեղծում է ժողովուրդը, հասարակ մարդիկ, որոնք շատ հաճախ են հացի խնդրի առաջ կանգնում։

Կախարդական սփռոցը, երկնքից ընկած խնձորը, որը կերակրում է գաղթականներին, կախարդական լավաշը և բոլոր մյուս զարմանահրաշ ուտելիքները քաղցած իրականության արտացոլումն են հեքիաթներում։

Ուտելիքը, հատկապես հացը եւ խնձորը, տարբեր ժողովուրդների մոտ հավաքական կերակրի իմաստ ունեն, դրա համար էլ տարբեր ազգերի հեքիաթներում դրանք կան։ Իսկ ինչո՞ւ են պետք հեքիաթները մարդուն։

Back to top button