Հատվող եթեր

Հայ ժողովրդի ինքնության դիմագծի թանգարանը․ «Հատվող եթեր»

Թանգարան, որը պահպանում է հայ ժողովրդի ինքնության դիմագիծը։ Ցուցադրություններ, որոնք հսկայական դեր են խաղացել հայկական ժողովրդական արվեստի պահպանման, վերականգնման, ուսումնասիրման, զարգացման և հանրահռչակման գործում:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորանշանակ տնօրեն Լուսինե Թորոյանի համար չափազանց կարևոր է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման ավանդույթների շարունակությունը:

Հասցրել է իրագործել բազմաթիվ միջոցառումներ, կրթական դասընթացներ, նպաստել թանգարանի հանրահռչակմանը, երիտասարդների շրջանակներում առաջացրել մեծ հետաքրքրություն ազգային մշակույթի, տարատեսակ արհեստների ուսուցման նկատմամբ՝ ստեղծելով ինքնության դարբնոց, որի շրջանակներում յուրաքանչյուր անհատ կդառնա ոչ միայն իր մասնագիտության, այլև ազգային ինքնության կրողը:

Զրույց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի հետ:

Back to top button