Սփյուռքի ձայնը

Ֆրանսահայ համայնքը եւ ոստիկանությունը համաձայնագիր կկնքեն․ «Սփյուռքի ձայնը»

Հայկական կառույցների վրա հարձակումները կանխելու` Ֆրանսիայի հայ համայնքի ձեռնարկները դեռեւս արդյունք չեն տալիս, ասում է ֆրանսաբնակ քաղաքական վերլուծաբան Հիլդա Չոբոյանը։ «Ֆրանսիայի հայկական համայնքը ղեկավարվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդի կողմից:

Խորհուրդը, որը ստեղծվել է մոտ երկու տասնամյակ առաջ՝ հայկական համայնքի խնդիրներով գրեթե չի զբաղվում: Վերջին տարիներին այն ներգրավված է միայն մի շարք քաղաքական գործընթացներում»,- հեռախոսազրույցի ընթացքում ասում է Հիլդա Չոբոյանը:

Ֆրանսիայում թուրքերի անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ գնալով մեծանում է եւ ստիպում մեր համայնքին դիմել կոշտ քայլերի։ «Անհրաժեշտ է համագործակցել ֆրանսիական ոստիկանության հետ, ինչպես դա տարիներ առաջ արեցին հրեաները՝ համագործակցության համաձայնագիր կնքելով ոստիկանության հետ՝ սեփականության և սեփական անվտանգության պահպանման համար»,- նշում է Հիլդա Չոբոյանը:

Ժամանակ առ ժամանակ փորձ է արվել երկխոսություն սկսել ֆրանսիայում ապրող թուրքերի հետ, սակայն դրանք անհաջողության են մատնվել Անկարայի կոշտ և հակահայ վերաբերմունքի պատճառով:

Ցուցադրել ավելի
Back to top button