ԿարևորՄշակույթ

Ռուսատանն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելությունը մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղ կայցելի

Մոսկվան ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական գնահատման առաքելությունը մոտ ապագայում կայցելի Ղարաբաղ և շրջակա տարածքներ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։

«Որքանով ինձ է հայտնի, այժմ հենց բանակցություններ են ընթանում այդպիսի այց կազմակերպելու ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ այն տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- ասել է Մարիա Զախարովան։

Back to top button