Ռիսկի ո՞ր հիմնական գործոններն են Հայաստանում քաղցկեղի վիճակագրության հիմքում


Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մասնագետներին և հասարակությանը հորդորում է ուշադրությունը սևեռել քաղցկեղի առաջացմանը նպաստող երկու հիմնական ռիսկի գործոնի վրա` ալկոհոլի չարաշահում և ծխախոտի օգտագործում:
Գոհար Պողոսյանի մոտ որոշ ժամանակ առաջ հայտնաբերվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ասում է՝ հենց նկատել է գոյացությունը՝ անմիջապես դիմել է բժշկի։ Սկզբում շոկ էրլ, բայց կարողացավ վերագտնել իրեն։ Գոհարն այժմ քիմիաթերապայի հետվիրահատական կուրս է անցնում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային ինստիտուտում։
Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը հիշեցնում է՝ չարորակ գոյացությամբ հիվանդների վիրահատումն իրականացվում է անվճար, իսկ բուժումը՝ համավճարի սկզբունքով։
Մանրամասնում է․ «Եթե հիվանդը գնում է հետազոտության առաջնային օղակում, այսինքն՝ պոլիկլինիկաներում,ապա դա իրականցվում է անվճար, եթե հետազոտությունների արդյունքում հաստատվում է, որ գոյացությունը չարորակ է, ապա վիրահատությունն իրականացվում է անվճար։ Սակայն կան հիվանդներ, որոնք ցանկանում են հետազոտություններն իրականացնել ոչ առաջնային օղակում։ Այդ դեպքում դա իրականացվում է վճարովի հիմունքներով»։
Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որի խորհուրդն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը բևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը և բուժումը: Ըստ մասնագետների` Հայաստանում տարածվածության առումով առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղը։ Հաջորդում են թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղը: Նման վիճակագրություն այսօր գրանցվում է աշխարհի շատ երկրներում: Առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանն ասում է՝ այս տարի փոխվել է նախորդ տարիների «կարող ենք, ես կարող եմ» նշանաբանը։
«Այս տարվա նշանաբանն է՝ չծխել, ալկոհոլը չչարաշահել ու վարել առողջ ապրելակերպ»։
2019 թ-ին Հայաստանում գրանցվել է չարորակ նորագոյացություններիուրջ 5400 մահվան դեպք, սա ընդհանուր մահերի 20,8 տոկոսն է։ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդը մահանում է չարորակ նորագոյացությունից։ Այս հիվանդությունը կտրուկ աճ է արձանագրում 35 և բարձր տարիքային խմբերում։
Մասնագետները մեծապես կարեւորում են սքրինգային ծրագրերի իրականացումը։ Դրանց շարքում հունվարից 3 մարզում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինգային ծրագիր։ Մեկնարկը տրվել է Վանաձոր քաղաքում։ Այս պահի դրությամբ արդեն հետազոտվել է 307 կին։ Առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը նշում է՝ առաջինից երրորդ փուլերի բարդության ախտորոշում ունեցող պացիենտները բուժում են ստանում «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական պատվերի շրջանակում։
«ԱՀԿ-ի կողմից այս դեղամիջոցը դասվել է կենսականորեն կարևոր դեղամիջոցների շարքին։ Այդ դեղամիջոց ը ստացող կանանց մոտ 47 տոկոսով մահացության նվազում է նկատվել։ Հիմնականում ագրեսիվ քաղցկեղով հիվանդանում են երիտասարդ կանայք, և նրանց կյանք հասարակություն վերադարձնելը շատ ավելի կարևոր է»։
Մասնագետներն ոշագրավ դիտարկում ունեն՝ վեջին շրջանում բավականին նվազել են հիվանդության բարձիթողության ցուցանիշերը: Մյուս կողմից, սակայն, քաղցկեղի տարածվածության և մահացության բարձր ցուցանիշերը պայմանավորված են բնակչության ռիսկային վարքագծով: «Ապացուցողական տվյալների համաձայն` քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սնունդը, ավելցուկային քաշը և այլ ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է այդ հիվանդությունների զարգացման հնարավորությունը»,-ընդգծում են մասնագետները։