ԿարևորՀասարակություն

Շուռնուխ և Որոտան բնակավայրերում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներն աջակցություն կստանան

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը 2020 թ․ պատերազմի հետևանքով կորցրած քաղաքացիները կստանան միանվագ 300,000 դրամ և ամսական 68,000 դրամ աջակցություն (6 ամսվա համար): Նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության կողմից։

Միջոցառման շահառու են նաև անչափահաս երեխաները, որոնց հասանելիք դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին կամ խնամակալին:

Ֆինանսական աջակցությունն ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ օգնությունը կտրամադրվի շահառուների` Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շահառուների ցանկը ստանալուց հետո՝ կձևավորի վճարման ցուցակ և գումարը կփոխանցի շահառուի բանկային հաշվին։

Back to top button