Դպրություն

Հայաստանում կպատրաստվեն դրոնաշինության մասնագետներ՝ չինական DJI-ի ծրագրով․ «Դպրություն»

Աշխարհը մտել է անօդաչու թռչող սարքերի՝ դրոնային պատերազմի դարաշրջան: Արցախյան վերջին պատերազմը, ցույց տվեց, թե որքան վտանգավոր են դրանք ու գայթակղիչ՝ նորանոր հակամարտություններ սկսելու համար։

2015-ին իրենց զինանոցում անօդաչու թռչող սարք ուներ ութ պետություն, այսօր անօդաչու ունի արդեն երկու անգամ ավելի շատ երկիր՝ մոտ երկու տասնյակը։

Մեծ մասը, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը, Ղազախստանը, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը, իրենց դրոնները գնել են Չինաստանից։

Հայաստանում հիմնվում է դրոնաշինության և ռոբոտաշինության ուսումնական կենտրոն՝ աշխարհում առաջատար չինական DJI ընկերության կրթական ծրագրերով:

Ցուցադրել ավելի
Back to top button