ԿարևորՏնտեսական

Համագործակցության նոր հնարավորություններ և հեռանկարներ՝ տեղական ընկերությունների համար

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահի և գործադիր տնօրենի հետ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը քննարկել է միության ընթացիկ ծրագրերը, ուղենշել՝ հնարավոր համագործակցության եզրերը:

«Շոշափվել են նաև խոշոր միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության հնարավորությունները, մասնավորապես՝ «IDEX 2021», «Expo Electronica», ինչպես նաև «Արմհայթեք», «Դիջիթեք» և այլ միջոցառումների մանրամասներ:

Այդպիսով, համագործակցության նոր հնարավորություններ և հեռանկարներ կբացվեն տեղական ընկերությունների համար: Հանդիպման ժամանակ կարևորել ենք նաև նախարարության ծրագրերի շրջանակներում համագործակցության հնարավորությունները` ի նպաստ Հայաստանում բարձր տեխնոլոգիական միջավայրի շարունակական զարգացման»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արշակյանը:

Back to top button