Սփյուռքի ձայնը

Ֆրանսիայում թուրքերն ուզում են հայ համայնքին զրկել քաղաքական ազդեցությունից․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հայկական կառույցների վրա շարունակվող հարձակումները անպատժելիության հետեւանք են, ծայրահեղ խմբավորումների գործողությունները անպատասխան թողնելու հետևանք, ասում է քաղաքական վերլուծաբան, Լիոնի «Կովկաս» ինստիտուտի ղեկավար Հիլդա Չոբոյանը։

Հունվարի 24- ին Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ անհայտ անձինք կրակոցներ էին արձակել։ Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է։

Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և Ֆրանսիայի հարավից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Հիլդա Չոբոյանը համոզված է, որ Ֆրանսիայում հակահայ կազմակերպություններն, որոնց անմիջական մասնակցությամբ են տեղի ունենում նման հանցագործությունները, օգտվում են երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մի շարք ուժային կառույցների թերի աշխատանքից, ինչպես նաև արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակից:

Ովքե՞ր են կանգնած այս հանցագործությունների հետևում, ինչպե՞ս է պետք պայքարել հայկական կառույցների վրա հարձակումների դեմ. ըստ Հիլդա Չոբոյանի՝ պետք է համագործակցությունների շրջանակը մեծացնել երկրի մի շարք կառույցների հետ:

Բայց մի բան պարզ է. Ֆրանսիայում թուրքերն ուզում են հայ համայնքին զրկել քաղաքական ներկայությունից ու ազդեցությունից, ավելացնում է Հիլդա Չոբոյանը:

Back to top button