ԿարևորՀասարակություն
Սկսվել է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը


Այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները։


Նպատակն է անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տրամադրել եզրակացություն։

