ԿարևորՔաղաքական

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների ՝ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը՝ տարածաշրջանում հաղորդակցությունն ապաշրջափակելու համար, տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում: Այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել են Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից:

«Փետրվար ամսվա ընթացքում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը»,-նշել է մամուլի ծառայությունը:

Գրիգորյանի մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ փոխվարչապետների որոշմամբ ստեղծվել են երկու փորձագիտական ​​ենթախմբեր: Հայկական կողմից նրանց կազմում կլինեն Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին գործերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՊԵԿ-ի, Սննդամթերքի անվտանգության տեսչության ներկայացուցիչներ:

Հունվարի 30-ին Մոսկվայում տեղի ունեցավ երեք երկրների փոխվարչապետների առաջին հանդիպումը:

Back to top button