

Երաժշտությունը փրկում է, ստեղծագործելու ընթացքում մոռանում ես ամեն ինչ՝ ասում է կոմպոզիտոր Արամ Սաթյանը։ Կարծում է, որ երաժշտության մեջ կարևորը միտքն է, որը կարող է գալ հանկարծակի։
Մտածելու պրոցեսը երկար է, մինչև ամբողջությամբ մտովի չլսի ստեղծագործությունը, չի հանձնում թղթին։ Կոմպոզիտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի «Հաջողության նոտան»։