ԿարևորՄիջազգային

Բաքուն, Բրիտանիայի հետ համագործակցությամբ, Կասպից ծովի նավթային հանքավայրից ստացել է 164 միլիարդ դոլար եկամուտ

Ադրբեջանի նավթի հիմնադրամը հայտարարել է, որ այդ երկրի պետական նավթային ընկերությունը, բրիտանական BP ընկերության հետ կնքված պայմանագրի անդամ ընկերությունները, 2001թ սկսած Կասպից ծովի Ազերի-Չերաղ-Գյունշլի նավթահանքերից արդյունահանել և արտահանել են 498 միլիոն տոննա նավթ: Այս մասին գրում է Pars Today-ը։

Հաղորդվում է, որ 2001թ սկսած, այս նավթահանքերից արդյունահանված և արտահանված նավթը երկրի համար ապահովել է 164 միլիորդ դոլարի եկամուտ:

Կասպից ծովի վերոնշյալ նավթահանքերից նավթի արդյունահանման ու արտահանման արդյունքում ստացված Ադրբեջանի եկամուտը առանձին է բրիտանական BP ընկերության և դրա գործընկերների եկամտից, որը գաղտնի է պահվում:

Տնտեսագետ և նավթային հարցերով փորձագետ Ղոբադ Էբադօղլուն ասում է. «TANAP և TAP գազատարերը կառուցելու և Կասպից ծովի գազը Եվրոպա ու Թուրքիա հասցնելու համար, Ադրբեջանը ծախսել է 40 միլիարդ դոլար, որը վերադարձնելու և վարկերը մարելու համար, Բաքուն մեկ դար շարունակ պետք է հավաքի գազի վաճառքից ստացված իր եկամուտը»: 

Back to top button