ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի պատճառով այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի

Երեկ  իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Հադրութ քաղաքի մերձակայքից հայտնաբերել են ևս 1 աճյուն: Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նա նշել է, որ կարող է և քաղաքացիական անձ լինի, քանի որ քաղաքի մոտ է հայտնաբերվել։

Հ. Թադևոսյանը  հայտնել է, որ այսօր որոնողական աշխատանքներ պետք է իրականացվեին Ֆիզուլիի, Ջաբրաիլի ուղղությամբ, սակայն վերջին պահին ադրբեջանցիներն առանց որևէ պատճառ նշելու թույլ չեն տվել։
«Որոնողական խմբերն առավոտյան պատրաստվել էին, որ գնային, զանգել են ու ասել, որ աշխատանքներ չեն լինելու»,- ասել է նա։

Պատերազմի ավարտից մինչև փետրվարի 2-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1353 աճյուն:

Back to top button