Սփյուռքի ձայնը

Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտները կհետաքրքրեն ամերիկահայերին․ «Սփյուռքի ձայնը»

Մինչ ոմանք հարցնում են, թե ի՞նչ եղավ պատերազմի ժամանակ Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը, օգնությունն ուղարկողներն այսօր գալիս են Երեւան նոր խմբաքանակի հետ միասին։
Կազմակերպչական խումբը մտադիր է տեղում աշխատանքները կազմակերպել եւ պարզել, թե ի՞նչ է եղել նախորդ օգնությունների հետ։

ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ, բարեգործական ծրագրերի նախաձեռնողներից Մալվինա Մխչյանը համոզված է, որ Հայաստանում կան կազմակերպություններ և անհատներ, ովքեր պատրաստ են իրենց օգնել այդ հարցում:

Օվկիանոսը հատելուց առաջ հեռախոսազրույցի ընթացքում նա նաև տեղեկացրեց, որ ամերիկահայ մի շարք գործարարների տարբեր ծրագրեր են մշակում Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար։

«Ամերիկահայ գործարար բարերարների հիմնական առաքելությունն այսօր ոչ թե օգնություններն են, այլև Հայաստանի տնտեսությունը զարգացնելու ծրագրերը», ասում է նա:

Մալվինա Մխչյանը նշում է, որ այսօր ուսումնասիրություններ են արվում պարզելու համար, թե տնտեսության ո՞ր ոլորտները կարող են արդյունավետ լինել, երկկողմանի շահութաբերություն ապահովել։

Այսօր ամերիկահայերից շատերը Հայաստանում գործ սկսելու ցանկություն ունեն, եւ սա փաստ է:

Back to top button