Հայագիտակ

Ի՞նչ են պատմում ընտանիքի մասին հայկական Կիլիկիայի ամուսնական վավերագրերը․ «Հայագիտակ»

Համավարակի օրերին փրկություն պետք է գտնել դրախտում, իսկ դրախտը՝ Հայաստանն է։

Ճիշտ է, համավարակի պատճառը կորոնավիրուսը չէր, այլ ժանտախտը, դրախտի Հայաստանն էլ՝ Կիլիկան էր։

Այս պատմության հեղինակը վերածննդի խոշորագույն դեմքերից մեկն է՝ Բոկաչոն, որ իր հայտնի «Դեկամերոնի» նովելներից մեկում էր գրում, թե ինչպես է երիտասարդն առաջարկում փրկվել Կիլիկայում, որը դրախտ է սիրահար զույգերի համար։

Իտալացիները, ընդհանրապես, այդ շրջանում Կիլիկա չեն ասել, այլ՝ Արմենիա, Մարկո Պոլոն անվանում էր՝ Պիկոլա Արմենիա։

Հայկական Կիլիկիայի հարուստ վավերագրերի մի մասը փրկվել է հենց Եվրոպա տեղափոխելու շնորհիվ։ Ու այդ արխիվների ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե որքան կազմակերպված է եղել կյանքը Կիլիկիայի հայկական պետության սահմաններում, իրավական ինչպիսի կայացած համակարգ է եղել այնտեղ։

Հենց սա է նաև պայման եղել, որ բազմաթիվ օտարերկրացիներ գերադասել են ապրել, ամուսնանալ և մահանալ Կիլիկիայի հայկական թագավորությունում։

Ու նաև հենց այդ վավերագրերից կարելի է իմանալ, թե ինչպես են կանոնակարգվել օտարերկրացիների ևհայերի ամուսնական հարաբերությունները։

Նման մի փաստաթուղթ հայ Ալիսի ու իտալացի Ջակոմոյի ամուսնության մասին վկայությունն է մինչև օրս պահպանված Ջակոմոյի ամուսնական կտակը։

Back to top button