ԿարևորՀասարակություն

Օնլայն խաղատները օնլայն կվերահսկվեն․ ՊԵԿ-ը մշտադիտարկելու է

Երբ համավարակով պայմանավորված սահմանափակվեց խաղատների գործունեությունը, մեկնարկեց վիրտուալ, թվային խաղերի աստեղային ժամը։ Փոխվեց խաղերի ձևը, ավելացան դրանց ռիսկայնությունը և վերահսկողության խնդիրները։ Խնդրի մասին խոսում է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը․

«Խաղային ոլորտը շատ ռիսային ոլորտ է ու անընդհատ վերահսկողության կարիք ունի։ ՊԵԿ-ն ակտիվ աշխատանք է տանում այս ոլորտի կարգավորումը և վերահսկողությունը արդյունավետության առումով ավելի բարձր մակարդակի հանելու համար։ Սրա համար առաջնահերթ անհրաժեշտ է ստանդարտների մշակում և միջազգային փորձի ուսումնասիրություն»։

Նախորդ տարիների վիճակագրությունն ու դիտարկումները փաստում են՝ խաղային ոլորտը ամենառիսկայինների շարքում է ու անընդհատ վերահսկողության կարիք ունի։ Հարկման մեխանիզմների վերնայման անհրաժեշտություն ևս կա․ մանրամասնում է Ազգային ժողովի պատգամավոր,տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը․

«Օնլայնում, ըստ էության, շատ բարդ մեխանիզմ է գործում, և դա է պատճառը, որ մինչև հիմա ոչ թե կատարված շրջանառությունից են հարկերը գոյացել, այլ տուրք են վճարել ֆիքսված։ Խնդիրն այն է, որ շատ շրջանառություն ունեցողն ու  քիչ շրջանառություն ունեցողը հաճախ նույն կերպ են հարկվել։ Մենք հիմա պետք է գնանք արդար ամբողջական հարկման համակարգով։ Մենք կարծում ենք այդ ուղղությամբ ավելի մեծ հարկեր գեներացնելու հնարավորություն կա»։

Այս նպատակով ՊԵԿ-ը նոր մեխանիզմներ է նախատեսում կիրառել՝ կստեղծվի մոնիթորինգային կենտրոն, որը կիրականացնի թվային վերահսկողութուն ․

«Այսինքն՝ բոլոր կազմակերպիչները, որոնք կազմակերպում են շահումով խաղեր ու վիճակախաղեր, իրենց տեղեկատվությունը ավտոմատ ուղարկելու են մոնիթորինգի կենտրոն, որտեղից ամբողջը վերահսկավելու է, ստանդարտացվելու է և ապահովելու ենք նախ ծառայությունների բարձր ոլակի մակարդակ, և երկրորդ՝ վերահսկողություն ֆինանսական հոսքերի հետ կապված, որովհետև դա նախ ճիշտ, արդար հարկման մեխանիզմներ ներդնելու առումով է անհրաժեշտ, երկրորդ՝ դա փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում կարևոր գործառույթ է»։

Աշոտ Մուրադյանը փաստում է՝ այս պահին առկա մոտեցումները բավարար չեն, չունեն որևէ գործուն, ուժեղ մեխանիզմ, որով կկարողանան վերահսկել օնլայն խաղատների, շահող խաղերի կամ վիճակախաղեր ֆինանսական հոսքերը։

«Գաղնիք չի, որ եթե ուզում ենք, որ տեղեկատվությունը հարյուր տոկոսանոց լինի, արդար լինի, պետք է դա ավտոմատացնել, ոչ թե հարկ վճարողը ինքը իր հաշվետվությունը լրացնի ու որևէ տողում պատահաբար սխալ բան լրացնի։ Պետք է թափանցիկ լինել»,– նշում է Մուրադյանը։

Գևորգ Պապոյանը համոզված է՝ այս ոլորտում պատշաճ հարկում իրականացնելը կարող է նաև նպաստել այլ, տնտեսության համար առավել առանցքային ոլորտների զարգացմանը․

«Այդ ոլորտը՝ օնլայն կազինոների համակարգը, մեր տնտեսության ապագայի տեսլականի առանցքը չի և չլինելով էդ առանցքը նաև ինչ–որ չափով արտոնյալ հարկային ռեժիմում է գործում։ Ընդհակառակը, եթե մենք կարող ենք այդ հատվածում գումարներ գեներացնել, կարող ենք այլ ոլորտների այդ արտոնությունը տալ, որոնք ուղղված եսն աևրտադրությանը, աշխատատեղերին և այլն»։

Back to top button