ԿարևորՔաղաքական

Սիրիացի վարձկանները պետք է հեռանան ղարաբաղյան հակամարտության գոտուց․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, և ՀԱՊԿ երկրներին մոտ նրանց գործունեությունը վտանգ է ներկայացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար։ Այդ մասին առցանց ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ խոսելով ԼՂ հակամարտության գոտում սիրիացի զինյալների ներկայության և գործողությունների մասին, հայտնում է Ռիա նովոստին։

«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության և գործողությունների մասին»,-ասել է Զասը։

«Մենք ելնում ենք այն մտադրությունից, որ սիրիացի ցանկացած վարձկան, գրոհային պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի որ ջոկատների, գրոհայինների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումն անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ որոշակի ռիսկեր են պարունակում հավաքական անվտանգության համար»,- նշել է նա:

Back to top button