Կանխատեսվում է շատ տաք փետրվար. օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում սպասվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով


ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ կանխատեսվում է շատ տաք փետրվար, օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում սպասվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում։
Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+4⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8…-10⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15…+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-31⁰C, առավելագույնը` +20…+22⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…34 մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-2⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-15⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7…+10⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34…-36⁰C, առավելագույնը` +12…+14⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19…57 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8…-12⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +14…+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-30⁰C, առավելագույնը` +15…+18⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…33 մմ ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-7⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17…+22⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17…-20⁰C, առավելագույնը` +20…+23⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27…30մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ +4…+5⁰C, լեռնային շրջաններում` 0…-2⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև -6…-9⁰C, լեռնային շրջաններում` -12…-15⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում՝ ցերեկը մինչև +14…+16⁰C, լեռնային շրջաններում` +7…+10⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -22…-25⁰, լեռնային շրջաններում` -30…-33⁰C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ +20…+23⁰C, լեռնային շրջաններում` +11…+14⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30…32մմ, լեռնային շրջաններում 70…73մմ ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+10⁰C, նախալեռնային շրջաններում` +3…+6⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև` -2…-7⁰C, նախալեռնային շրջաններում` -8…-13⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ հովտային շրջաններում՝ ցերեկը մինչև +18…+23⁰C, նախալեռնային շրջաններում` +15…+20⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -18…-21⁰C, նախալեռնային շրջաններում` -29…-32⁰C, առավելագույնը` հովտային շրջաններում +24…+27⁰C, նախալեռնային շրջաններում` +14…+17⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16…32 մմ, նախալեռնային շրջաններում 23…54 մմ ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5…-7⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-27⁰C, առավելագույնը՝ +19…+21⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21…34 մմ):