Դպրություն

Երեխաները վարակի տարածման աղբյո՞ւր․ «Դպրություն»

Համաճարակի ողջ ընթացքում երեխաները խաղում էին փողոցում։ Դրսում էին, քանի որ փակ էին դպրոցները։

Համաճարակով պայմանավորված՝ ուսումնական հաստատությունները փակվեցին կարանտինի հենց սկզբում, քանի որ մտահոգություն կար, որ երեխաները կարող են դառնալ վարակի փոխանցման աղբյուր։

Կառավարությունը որոշեց, որ կրթությունը պետք է դառնա հեռավար։ Նման քաղաքականություն որդեգրեցին աշխարհի գրեթե բոլոր երկրները։

Արդյունքը եղավ այն, որ ոչ միայն տուժեց կրթության որակը, այլև, ինչպես արձանագրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը, խախտվեց երեխաների կրթության իրավունքը, վտանգվեց նրանց առողջությունը, զարգացումը, անվտանգությունն ու բարեկեցությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button