Սպասում

Եվ սերը հաղթեց պատերազմին․ «Սպասում»

Աստրիդի ու Գեղամի սերը հաղթահարեց հասարակական ցասումն ու կարծրատիպերը, հետո նաեւ՝ պատերազմը։

Աստրիդ Էքսուզյանը հիշում է, որ զանգ ստանալուն պես ամուսնու հետ գնացին զինկոմիսարիատ, հետո եկան տուն: Ամուսինը սկսեց իրերը հավաքել, իսկ ինքը՝ բանանի շեյք պատրաստել:

Ասում է, որ դա իրեն բնորոշ չէր, պարզապես այդ պահին մտածում էր՝ գուցե վերջին անգամ է իր ձեռքով ամուսնու համար քաղցր ու օգտակար բան պատրաստում:

Գեղամն Աստրիդի երկրորդ ամուսինն է, տարիքով փոքր, բայց իր երեք երեխաների հետ այնքան է մտերմացել, որ հիմա լիարժեք ու երջանիկ ընտանիք են իրենց համարում:

Ցուցադրել ավելի
Back to top button