ԿարևորՄիջազգային

ԵՄ-ն աշխատելու է Իրանի հետ առևտրային հարաբերությունների պարզեցված մեխանիզմներ գտնելու ուղղությամբ

Եմ արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է, որ միությունը վերջին տարիներին աջակցություն չի ցուցաբերել եվրոպական և իրանական ընկերությունների միջև օրինական առևտրային հարաբերություններին, այս մասին գրում է parstoday-ին:

Ջոզեֆ Բորելը հայտարարել է. «Անցած տարի մենք երկար ժամանակ անցկացրեցինք Իրանի հետ առևտրային հարաբերությունների աջակցության մեխանիզմի մշակման համար, սակայն այդ մեխանիզմի արդյունավետությունը բարձր չէր»:

Նրա խոսքերով. «ԵՄ-ն աշխատելու է առևտրային գործընկերների հետ հարաբերություններում ֆինանսական գործարքների պարզեցված մեխանիզմներ գտնելու ուղղությամբ»:

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսքերով. «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը եվրոպական դիվանագիտության կարևոր նվաճումներից էր, որի գոյությունը սակայն հարցականի տակ է ՝ համաձայնագրցի ԱՄՆ-ի դուրս գալու և Թրամփի վարչակազմի կողմից հակաիրանական պատժամիջոցների կիրառման պատճառով»:

Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից:

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին: նա ասել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը՝ դրանով իսկ խախտելով ՀԳՀԾ-ն:

Back to top button