
Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ հակամարտությունների լուծումը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության առաջնային հարցերից է։
«Քննարկումների մեծ մասը նվիրված էր ԵԱՀԿ-ի ողջ օրակարգային հարցերին։ Նախորդ տարի բռնկվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը, ինչը մեծ տառապանքներ բերեց մարդկանց։ Այն ցույց տվեց, որ հակամարտությունների մի մասը մնում է չլուծված և այս դեպքում ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր կատարի, որպեսզի ապահովվի կայուն խաղաղություն»,-ասել է Ան Լինդեն։