ԿարևորՀասարակություն

Բիովառելիքային հրթիռի ստեղծման գործում Հայրիկյանների «մատը խառն է»

Ինձ շնորհավորեք եւ ինձ հետ ուրախացեք որդուս համար՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր քաղաքական գործիչ, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը  և մանրամասնել, որ որդին՝ Դավիթ Հայրիկյանը, ամերիկյան այն ընկերության նախաձեռնողներից ու հիմնական բաժնետերերից է, որը տիեզերական նորարարական հրթիռ է փորձարկել։ Պարույր Հայրիկյանը գրառմանը կցել էր BBC-ի հրապարակումը՝ «Բիովառելիքային նորարարական հրթիռը կարող է տիեզերքի  «Ուբեր» դառնալ» վերնագրով։ 

Քանի որ լուրը նաև գաղտնիքներ է պարունակում, ես չափավոր պիտի լինեմ՝  «Ռադիոլուրի»  հետ զրույցում ասել է Հայրիկյանը և մանրամասնել․ «Գիտեի, որ զբաղված են լուրջ աշխատանքով, որ դրանով  հետաքրքրված է նաև ՆԱՍԱ-ն։ Աշխատանքի կարևորությունը հետևյալն է․ տիեզերք  որևէ բան, օրինակ, արբանյակ հասցնելու համար  օգտագործում են հզոր հրթիռներ, մինչդեռ շատ հաճախ պետք է փոքր տարողությամբ միավորներ հասցնել տիեզերք, և այստեղ ծախսատարության, օգտակարության հարց է առաջանում։ Պատկերավոր այսպես է ասված՝ մենք կանգնած ենք տիեզերական «Ուբեր» ունենալու հնարավորության առաջ։ «ՈՒբեր»-ը ամերիկյան տաքսի ծառայության անվանումն է։ Այսինքն՝ փոքր ծավալի միջոցներ, տիեզերք հասցնելու ոչ շատ թանկ հնարավորություն․․․»։

44-օրյա պատերազմի ընթացքում, երբ նոր էր ծնվել Դավիթ Հայրիկյանի երրորդ երեխան, նա Հայաստանում էր։

«Շփվել է տեղի մասնագետների հետ, և հիմա էլ կապը պահպանում է։ Ոչ միայն կապեր հաստատեց, այլև աշխատանքներ սկսեցին։ Երբ մի անգամ հարցրի՝ հատկապես ինչի շուրջ եք աշխատում, ժպտալով ասաց՝ քեզ համար շատ կարևոր է։ Ես էլ ժպտալով ասացի՝ իհարկե, ոչ»,-պատմում է Պարույր Հայրիկյանը։

Back to top button