ԿարևորՀասարակություն

Արդյունաբերության վրա հիմնված ամբիոնը «Ինժեներական քաղաքում»՝ կրթություն- արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ

«Ինժեներական քաղաքում» գործող Պոլիտեխնիկական համալսարանի «էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն- արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:

2020թ․ փետրվարին «Ինժեներական քաղաքում» հիմնված բազային ամբիոնն իրականացնում է կրթական նոր ծրագրեր՝ հաշվի առնելով արդյունաբերության առաջատար ուղղություններում աշխատաշուկայի պահանջներն ու զարգացման հեռանկարները:

Ամբիոնը ստեղծվել և գործում է «Ինժեներական քաղաքի» գիտատեխնիկական հենքի վրա՝ նպատակ ունենալով ինժեներական քաղաքի առաջատար ինժեներական փորձը և գիտելիքը ներգրավվել Պոլիտեխնիկական համալսարանում:

Այժմ բազային ամբիոնը իրականացնում է երկու բակալավրական կրթական ծրագիր՝

• Չափիչ սարքավորումներ և համակարգեր

• Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր

Ինչպես նաև իրականցվում են արտադասարանային մի շարք լրացուցիչ դասընթացեր Ինժեներական քաղաքում:

Բազային ամբիոնն այժմ զբաղվում է մագիստրոսական նոր ծրագրերի մշակմամբ, որոնք կմեկնարկեն 2021 թվականի սեպտեմբերից:

Կրթական ծրագրերում ներգրաված են «Ինժեներական քաղաքի» բարձր որակավորում ունեցող պրակտիկ ինժեներներ և Պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական կրթության մեջ մեծ փորձ ունեցող պրոֆեսորներ և դասախոսներ:

Ամբիոնը, հնարավորություն ունի օգտագործելու  «Ինժեներական քաղաքում» գտնվող արտադրական ենթակառուցվածքները, լաբորատորիաները և սարքավորումները, ինչը շատ կարևոր է որակյալ ինժեներական կրթության համար:

Ամբիոնի ուսանողների գործնական, կուրսային, դիպլոմային և գիտահետազոտական աշխատանքները կատարվում են «Ինժեներական քաղաքի» ընկերություններում ժամանակակից և պահանջված թեմաներով: Սովորելով պրոֆեսիոնալ ինժեներական միջավայրում, ուսանողների մոտ ձևավորվում է հստակ պատկերացում, թե ինչ է ինժեներությունը, ով է ինժեները և մասնագիտական զարգացման ինչ ուղղություններ կան:

Ամբիոնի շրջանավարտները հնարավորություն են ստանում նաև աշխատելու «Ինժեներական քաղաքի» ընկերություններում:

Back to top button