ԿարևորՄիջազգային

Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 3․5 տարվա ազատազրկման

Մոսկվայի դատարանն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել է պատժի իրական կրման ռեժիմով: Նավալնին բանտում պետք է անցկացնի 3.5 տարի, որից 10 ամիսն արդեն անցկացրել է տնային կալանքի տակ: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, նա բանտում կանցկացնի 2 տարի 8 ամիս:

Հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին վերդարձել էր Գերմանիայից, որտեղ բուժում էր ստանում սեպտեմբերից։ ՌԴ իրավապահ մարմինները Նավալնիին բերման են ենթարկել հենց օդանավակայանում, իսկ հունվարի 18-ին դատարանը որոշում էր կայացրել նրա ձեռբակալությունը երկարացնել 30 օրով։

Ռուսաստանի մի շարք քաղաքաներում բողոքի ակցիաներ են ընթացել՝ ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիի։ Ակցիաի մասնակիցները պահանջել են ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր գործչին։ 

Back to top button