ԿարևորՀասարակություն

Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունները կթույլատրվեն

Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունները կթույլատրվեն: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում։

«Համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում է, որ ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (02.02.2021թ․-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվող 1971 անձից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։ Եվ որ ամենակարևորն է, որ COVID-19-ի հիմքով մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել։ 

Նկատի ունենալով արձանագրված արդյունքները՝ Արդարադատության նախարարությունը հանդես կգա ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունները թույլատրելու նախաձեռնությամբ։ 

Տեսակցությունները թույլատրելու դեպքում իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով։

Քիչ առաջ այս թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Շնորհակալ եմ հարցի նկատմամբ անտարբեր չլինելու համար։ Միշտ պատրաստ եմ համագործակցության»,- գրել է Բադասյանը։

Այսօր ավելի վաղ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել էր Արդարադատության նախարարին՝ առաջարկելով ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև տեսակցությունները՝ հակահամաճարակային պայմանների ապահովմամբ։

Back to top button