ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 2-4-ին, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ամսի 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ձնախառն անձրև։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, փետրվարի 2-4-ին, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Back to top button