ԿարևորՀասարակություն
Քննարկվել է Բենիամինի տրանսպորտային հանգույցի կառուցման հարցը

«Ճանապարհայինդեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հանդիպում են ունեցել Շիրակի մարզի Բենիամին համայնքի բնակչության հետ։
Մանրամասն քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակներում Բենիամինի տրանսպորտային հանգույցի կառուցման հարցը։
Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները համայնքի բնակչության հետ դիտարկել են տրանսպորտային հանգույցի հետ կապված մի շարք տարբերակներ‚ ընտրվել է ամենաօպտիմալ լուծումը։ Առաջիկայում կձեռնարկվեն նախագծային փոփոխություններ‚ որից հետո կիրականացվի տրանսպորտային հանգույցի շինարարությունը։