ԿարևորՀասարակություն

Մարուքյանը դեպի ՌԴ ավիատոմսերի գների բարձրացման խնդրով դիմել է ՏՄՊՊՀ նախագահին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեպի ՌԴ ավիատոմսերի գների բարձրացման խնդրով դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։

«Այսօր դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ կապված դեպի ՌԴ ավիատոմսերի գների թանկացումների հետ։ 

Մասնավորապես՝ հայտնի է, որ 2021 թ. փետրվարի 01-ից ՌԴ սահմանները բացվել են մեր քաղաքացիների համար։ Այնինչ, բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք տեղեկություններ և դժգոհություններ առ այն, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։

Նշվածը վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական ավիափոխադրողներին։ Ընդ որում, խոսքը դեռ միայն միակողմանի տոմսերի գների մասին է։ 

Ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահին խնդրել եմ ուսումնասիրել, թե ավիատոմսերի շուկայում դեպի Ռուսաստան տոմսերի գների թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած տոմսերի գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար։

Պատասխանն ստանալուն պես այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,- ասված է Մարուքյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Back to top button