ԿարևորՀասարակություն

Հայաստանը գրանցել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը. այս մասին տեղեկությունը հաստատել են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունվել է ՀՀ առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների։

2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան՝ մասնակցելու շարժական լաբորատորիայի բացման արարողությանը:

Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Ռուսական պատվաստանյութով փորձնական պատվաստվել էր 15 անձ:

Կարդացեք նաև
Close
Back to top button